Վրաստանը հայ զբոսաշրջիկների համար սահմանը չի բացի

02.06.2020   13:52   551

Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման տեսանկյունից ռիսկային երկրներից՝ այդ թվում նաև Հայաստանից, այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն: Հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում Գամկղրելիձեն ասել է, որ զբոսաշրջիկները լինելու են առաջին հերթին «կանաչ» երկրներից.

«Զբոսաշրջության դեպարտամենտն աշխատում է այս ուղղությամբ: Նվազագույն ռիսկերով երկրների հետ երկկողմ համաձայնագրեր են ստորագրվելու: Նաև որոշ ընթացակարգեր են մշակվում՝ ինչ թեստեր են հանձնելու զբոսաշրջիկները երկիր մուտք գործելուց առաջ: Շատ երկրներ արդեն ունեն այդ կանոնները, օրինակ՝ մեր քաղաքացիները, որոնք բուժման նպատակով  Թուրքիա են մեկնում, «PCR» թեստ են անցնում՝ սահմանը հատելուց ոչ շուտ քան 48 ժամ առաջ: Բացի սա, Վրաստանի սահմանը հատած զբոսաշրջիկների հետ արդեն տեղում որոշակի հսկողություն է տարվելու», – ասել է Գամկղրելիձեն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանը հնարավոր է «անվտանգ միջանցք բացի»՝ Իսրայելի, Ավստրիայի, Չեխիայի և Ուկրաինայի զբոսաշրջիկների համար, գրում է aliq.ge-ն:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների  թվում նաև երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ու նրա ընտանիքի անդամները:

Հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է աննախադեպ ցուցանիշ.  մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 19 մարդ է մահացել, վարակվել է 517-ը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վրաստան, զբոսաշրջիկներ, Հայաստան, կորոնավիրուս, Հայաստան-Վրաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon