«Վստահելի հանձնաժողովների ձևավորումը և գործունեությունը կասկածի տակ է դրված»

Պաշտոնական 04.03.2020   11:35   520

Դեռևս մինչև Սահմանադրական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կազմի հաստատումը, Անկախ դիտորդ դաշինքը ստացել է ահազանգեր հանձնաժողովների անդամների քննությունների ընթացքում «զուգահեռ քննություններ» անցկացնելու մասին, որոնց ընթացքում, ըստ ահազանգողների, վկայական էին ստանում տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ծանոթ անձինք։ Այնուհետև տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվել ցանկացող որոշ անձինք, ահազանգում էին, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացել են, իբրև հանձնաժողովներն արդեն համալրված են, և ընդգրկվելու հնարավորություն չկա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հանձնաժողովների ցանկում սակայն տեսնում ենք թափուր 42 տեղերի մասին նշում և առնվազն 121 դեպք, երբ նույն անձը մեկից ավել անգամ է նշանակվել հանձնաժողովի կազմում։ Ընդ որում որոշ դեպքերում միևնույն անձը նշանակվել է և «ՈՉ» և «Այո»-ի կողմից, կամ կողմերից մեկի և տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, կամ նույնիսկ միևնույն կամ տարբեր տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տարբեր տեղամասերում։
Այս խնդիրը կարող է լինել տեխնիկական, սակայն կրկին անգամ գալիս է ապացուցելու, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման հարցում պետք է լինի միասնական և անկողմնակալ մոտեցում՝ նախապատվություն տալով մշտական հանձնաժողովականների։

Հաշվի առնելով ստացված ահազանգերը՝ Անկախ դիտորդն առանձին կանդրադառնա նախորդ գումարման Ազգային Ժողովի տարբեր խմբակցություններից Սահմանդրական հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալներին, քանի որ ընտրական գործընթացների լեգիտիմության կարևոր խնդիր է նաև հանրության համար վստահելի հանձնաժողովների ձևավորումը և գործունեությունը, որն արդեն իսկ կասկածի տակ է դրված:

* Այն դեպքում, երբ վկայականների հերթական համարները տարբեր են, ստուգվել են անձի տվյալները ըստ ընտրողների բազայի, որտից հստակ է դարձել, որ խոսքը վստահաբար նույն անձի մասին է:

Անկախ դիտորդ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Անկախ դիտորդ, ՍԴ, հանրաքվե, հանձնաժողովներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon