Wizz Air-ը չվերթեր կիրականացնի Երևան-Լառնակա-Երևան երթուղով

Հայաստան 07.02.2020   12:00   140

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են․

«Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Լառնակա-Երևան երթուղով։

Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան-Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ»:

Չվերթերի, տոմսերի հետ կապված մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ավիաընկերության կայք https://wizzair.com/#/ :

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         չվերթներ, Wizz Air, Երևան-Լառնակա-Երևան, Երևան-Վիեննա-Երևան, Երևան-Վիլնյուս-Երևան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon