WP. Հայաստանն այն երկրներից է, որը վերադարձել է ժողովրդավարությանը

Մամուլ 19.12.2018   09:05   176

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2018-ը գրեթե բոլոր ցուցանիշներով ժողովրդավարության համար աղետալի տարի էր: Ավտորիտար ղեկավարները վճռական քայլեր ձեռնարկեցին իրենց իշխանությունը ամրապնդելու, գործող ժողովրդավարության համար անհրաժեշտ մեթոդները ինչպիսիք են՝ օրենքի գերակայությունը և ազատ մամուլը, տապալելու համար, ինչպես նաև Հունգարիայում, Նիկարագուայում, Ֆիլիպիններում և այլ երկրներում զանգվածային ցույցերը շարունակ անտեսելու կամ բռնի կերպով ճնշելու: Այս մասին Ֆրիդա Գիտիսը գրում է The Washington Post-ի իր հոդվածում:

Այնուամենայնիվ, ըստ նրա, աշխարհի որոշ մասերում ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարն անսպասելիորեն հասել է հսկայական հաջողությունների` դրանով իսկ հիշեցնելով, որ ակտիվության, առաջնորդության և հանգամանքների ճիշտ համադրությունը կարող է հանկարծակի փոխել պատմության ընթացքը: Գիտիսը նշում է երեք երկրներ, որտեղ անսպասելի փոփոխություններ են տեղի ունեցել՝ Եթովպիա, Հայաստան և Պերու: Նա շեշտում է, որ Հայաստանը դրամատիկ շրջադարձ է ունեցել: «Երբ տասը տարի իշխանության ղեկին նստած նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց ամրապնդել իր իշխանությունը՝ Սահմանադրությունը փոխելով, և դառնալ վարչապետ, ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանը օգտագործեց ժողովրդի բարկությունը` արմատապես փոխելու երկրի ուղղությունը:

Փաշինյանն անցկացրեց զանգվածային երթ, որին հետևեցին զանգվածային ցույցերը՝ կաթվածահար անելով երկիրն այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակած խորհրդարանը վերջնականապես չմեղմեց իր դիրքորոշումը: Հայաստանի ոչ բռնի ժողովրդական իշխանությունը ստիպեց Սարգսյանին հրաժարական տալ և համոզել օրենսդիրներին՝ վարչապետ ընտրել Փաշինյանին: Սակայն ամենամեծ տեղաշարժը դեռ առջևում է»,- գրում է հեղինակը:

Գիտիսը նշում է, որ մեկ շաբաթ առաջ հայերը ընտրեցին նոր խորհրդարան, որի արդյունքում Փաշինյանի դաշինքը ստացավ ձայների 70 տոկոսը, իսկ նախկին իշխող կուսակցությունը չկարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց շեմը՝ խորհրդարան մտնելու համար: «Վստահության քվեի հիման վրա Փաշինյանը սկսել է հակակոռուպցիոն բազմակողմանի արշավ` ուղղված պետական համակարգը մաքրելուն»,- ասվում է հոդվածում:

Ընդհանուր առմամբ, հեղինակը կարծում է, որ բոլոր երեք երկրները և նրանց ղեկավարները դեռևս վտանգավոր խոչընդոտների են հանդիպում ամուր ազատական ժողովրդավարության ճանապարհին: «Նրանց փորձերը դեռ կարող են ձախողվել: Բայց այն փաստը, որ նրանք կարողացել անել կարևոր ժողովրդավարական քայլեր՝ չնայած ցածր խաղադրույքին, պետք է ոգեշնչեն նրանց, ովքեր պայքարում են ավերիչ կոռուպցիոն ուժերի և այլ երկրներում ավտորիտարիզմից օգտվողների դեմ», - եզրափակում է հեղինակը:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, Նիկոլ Փաշինյան, The Washington Post, Ֆրիդա Գիտիս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon