«Խենթ» կանայք բացառիկ են

Օրացույց 08.03.2020   11:00   636

Հանդիպո՞ւմ եք մի կնոջ հետ, որը երբեմն ձեզ վախեցնում է: Նա վստահորեն արտահայտում է իր կարծիքը բոլոր հարցերում և պաշտպանում իր համոզմունքնե՞րը: Նա չի՞ դադարում զարմացնել ձեզ:Այդ դեպքում դուք, հնարավոր է, հանդիպում եք «խենթ» կնոջ հետ... 

Նա միշտ այն կանանց շարքերում է, ով ծիծաղում է բոլորից ավելի բարձր և երկար:

Նրա հետ սիրում են երկար խոսել երեկույթների ժամանակ և քննադատել՝ գնալուց հետո:

Նա ունի հարուստ կենսափորձ և շատ պատմություններ: Նրանով հիանում են և նրա մասին բամբասում:

Աչքերի մեջ եղած կայծով այդ կանանց կարող ենք անվանել «խենթ», «խելագար»: Բայց եթե խենթ չեն, ապա ինչպիսի՞ն են. սովորակա՞ն, ձանձրալի՞: Եթե այն կինը, ով սիրում է ասել այն, ինչ մտածում է և կյանքից ստանում է առավելագույն հաճույք, խելագար է, ապա ինչպիսի՞ն է նորմալը:

Եթե հետաքրքրությունը և կիրքը կանանց խենթ են դարձնում, ապա, այո, նրանք խելագար են:

Խենթ կինը պարզապես ցանկանում է ապրել պահով և արտահայտել իր զգացմունքները: Նա բավականաչափ համարձակ է՝ լինելու համար այնպիսին, ինչպիսին կա:

  • Նրան հուզում է ամեն ինչ՝ փոքրիկ թռչունը պատուհանի այն կողմում, շունը, ում  երեկ էր տեսել...
  • Նա անհանգիստ է, զգացմունքային, սիրահարված է ամեն ինչին և բոլորին:
  • Նա չի վախենում մարդկանց ներկայանալ այնպիսին, ինչպիսին կա:
  • Նրա համար կարևոր չէ, թե ինչ են իր մասին մտածում, խոսում ուրիշները:
  • Նա չի վախենում իր առաջ այնպիսի նպատակներ դնելուց, որոնք ուրիշները կարող են անիրական համարել:
  • Նա չի վախենում իր գաղափարներից, մտքերից, որոնք ինչ-որ մեկի համար կարող են անսովոր լինել:
  • Եվ նա այնքան համարձակ է, որ ունակ է լսելու ձեր քննադատությունը:
  • Նա գիտի սիրել: Այսօր բոլորն այնքան ագահ են զգացմունքներն արտահայտելու հարցում, բայց միայն ոչ նա...
  • Նա ցույց կտա, թե ինչ է զգում թանգարանում իր սիրած կտավի դիմաց կանգնած, թե փողոցով քայլելիս՝ անտունին խղճալիս...
  • Նա գիտի ապրել և օժտված է սիրելու տաղանդով:

«Խենթ» կանայք բացառիկ են

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մարտի 8

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon