«Խնդրում եմ առաջարկել ՀՀՌ խորհրդին ստեղծել նախագծերն ընտրող ԱՆԿԱԽ հանձնաժողով և տալ մասնագիտական, անաչառ գնահատական»

Խոսք 22.07.2019   13:00   212

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հարգելի գործընկերներ

Nouneh Sarkissian, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Boris Navasardian, Երեւանի մամուլի ակումբ, Edik Baghdasaryan, Հետաքննող լրագրողներ ՀԿ, Levon Barseghyan, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Ashot Melikyan, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Մեսրոպ Հարությունյան, մեդիա փորձագետ:

Վերջին չորս ամսվա ընթացքում Հայաստանի Հանրային հեռարձակման ոլորտում կատարվել է էական երկու փոփոխություն։ Առաջինը ՀՀՌ խորհրդի նախագահի ընտրությունն է, որը հանրայինի ստեղծումից ի վեր աննախադեպ երեւույթ էր, իսկ երկրորդը՝ դարձյալ նախադեպ չունեցող, նախագծերի առաջարկների ընդունման բաց հարթակի ստեղծումը. կարեւոր քայլ Հանրայինի եւ հանրության շփման տարածքը կրճատելու ուղղությամբ։ Ակնառու այս փոփոխությունների շարքին կդասեի նաեւ արտերկրյա հեռարձակման հայեցակարգի ստեղծումն, ինչին կանդրադառնամ առանձին։

Այժմ ուզում եմ ձեզ ներկայացնել բաց հարթակում ստացված առաջարկների վիճակագրությունը։ Մեկ ամսվա ընթացքում 346 հեղինակ-համահեղինակներից եւ արտադրող ընկերություններից ստացվել է 555 առաջարկ։ Իմ կարծիքով՝ դրանցից մոտ 100-ն ընտրելով՝ կարճ ժամանակում կարելի է ունենալ իրարահաջորդ մի քանի հաղորդացանցեր՝ բոլորովին նոր, ժամանակին եւ իրավիճակին համահունչ բովանդակությամբ։

Հայտարարված վերջնաժամկետից՝ հուլիսի 10-ից, արդեն անցել է շուրջ երկու շաբաթ, բայց Հանրային հեռուստաընկերությունն, իմ ունեցած տեղեկություններով, դեռ չի հստակեցրել ընտրության կարգն ու սկզբունքերը, ինչը տեղիք է տալիս լուրջ մտահոգության, որ ՀՀԸ տնօրինությունը սուբյեկտիվ, կամայական ընտրություն է կատարելու եւ շատ նախագծեր ուղղակի իրականություն չեն դառնալու։

Որպես բաց հարթակի ստեղծման գաղափարի հեղինակ, ակնկալում եմ ձեր միջամտությունը նախագծերի ընտրության գործընթացն ըստ պատշաճի կազմակերպելու եւ դրանք կյանքի կոչելու հարցում։ Խնդրում եմ առաջարկել եւ հորդորել ՀՀՌ խորհրդին ստեղծել նախագծերն ընտրող ԱՆԿԱԽ հանձնաժողով եւ տալ մասնագիտական, անաչառ գնահատական։

Հարգանք եւ շնորհակալություն։

Տիգրան Պասկևիչյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀՌ, ՀՀԸ, Տիգրան Պասկևիչյան, Հ1

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon