Խնդրում եմ ինձ դասեր չտալ. Լևոն Զուրաբյանը՝ Վլադիմիր Վարդանյանին

Կարևոր 25.02.2020   19:30   960

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ փետրվարի 25-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:

«Խնդիրը դատական ամբողջ համակարգի զտումն է: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք՝ այսօր դատավորների մեծամասնությունը, ինչքան էլ փորձեն այստեղ սահմանափակել խոսքի ազատությունը, կոռումպացված, բազմաթիվ հանցագործություններ գործած, ուրիշների տառապանքների հաշվին հարստացած, քաղաքական պատվերներ կատարած մարդիկ են»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ այդ դատավորներին մաքրելու երկու մեխանիզմ կա՝ քրեական պատասխանատվության և կարգապահական պատասխանատվության.

«Մարտի 1-ի հանցագործ դատավորների համար քրեական պատասխանատվության դուռը փակվել է վաղեմության պատճառով, դուք էլ փակում եք կարգապահական պատասխանատվության դուռը: Հեղափոխության ներքո գնացած ավազակախումբը թողել է ականապատված տարածք. այդ կոռումպացված դատավորները և ՍԴ-ում, և նաև սովորական դատարաններում շարունակում են սպասարկել իրենց»:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջամտությունից հետո Լևոն Զուրաբյանը նրան ասաց.

«Խնդրում եմ ինձ դասեր չտալ: Խնդրում եմ հնարավորություն տալ բան ասելու»:

Այնուհետև Զուրաբյանն անդրադարձավ նաև հայտարարագրերի խնդրին:

Ամբողջական՝ 1in.am-ի տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱԿ, Լևոն Զուրաբյան, « դատական օրենսգիրք», Խորհրդարանական լսումներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon