Խորհրդարանը չընդունեց ԱԺ նախագահին ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տվող նախագիծը

Քաղաքական 13.11.2019   11:16   206

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:

«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ չընդունվեց 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայնով․ նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 80 կողմ քվե:

«Այս օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահն արդեն ոչ վարչապետի հրավերով, այլ օրենքով սահմանված կարգով պիտի գնար և մասնակցեր (ԱԱԽ նիստերին)։ Սա բարձրացնո՞ւմ էր խորրդարանի դերը և կշիռը, թե՞ ոչ։ Եվ, հետևաբար, հարց եմ տալիս՝ այսօր 2 ֆրակցիաները կողմ քվեարկեցին, որ խորհրդարանի դերը բարձրանա՞, թե՞ նսեմանա», – ԱԺ ամբիոնից ընդդիմադիրներին դիմեց իմքայլական Մխիթար Հայրապետյանը։

ԼՀԿ խմբակցության անունից Տարոն Սիմոնյանը պատասխանեց մեղադրանքներին և ասաց, որ ընդհանրապես չեն ասել, թե իրենք կողմ են, որ միայն ԱԺ նախագահը ներկայացված լինի Անվտանգության խորհրդում։ Սիմոնյանն ասաց, որ իրենց դիրքորոշմամբ՝ ԱԱԽ-ում պետք է ներկայացված լինեն թե՛ ԱԺ նախագահը, թե՛ խմբակցությունների ղեկավարները։

Սիմոնյանը հորդորեց հարգել միմյանց տեսակետները, քանի որ դրանք կարող են տարբեր լինել։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon