Խոշոր հրդեհ Լոռիում. բեռնատար գնացք է այրվել (տեսանյութ)

Հայաստան 29.07.2019   10:10   202

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հուլիսի 29-ին, ժամը 04:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ վառելիքով բեռնված գլանատակառներ:

Պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացաց է 29 վագոնից, որոնցից 17-ը գլանատակառներ են (50 տ տարողությամբ), բեռնված վառելիքով (բենզին), 4-ը` բեռնված ցորենով, 1-ը` ալյումինե շին.նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ են: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:

Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից  8 մարտական հաշվարկ, այնուհետև ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Վեոլիա ջուր ՓԲԸ-ի Ալավերդու տեղեմասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:

Պարզվել է, որ այրվում է երկու 50 տ տարողությամբ գլանատակառ (շարժակազմում 3-րդը և 4-րդը), առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս գլանատակառներ:

ժամը 05:30-ի դրությամբ մասամբ այրվում է 7 գլանատակառում առկա և արտահոսող վառելիքը (շարժակազմ 3-9):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon