Լոռու մարզում հրդեհը մարելիս հրշեջներից մեկը մահացել է,մյուսը վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)

Հայաստան 25.10.2019   20:00   188

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարը Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։

Նախնական տվյալներով` տուժածի մոտ ստորին վերջույթների և ձեռքերի դաստակների 50% II և III աստիճանի այրվածքներ են, նաև` գլխի շրջանում:    

 «Քամին կրակի շուրջը համընթաց պտտվել է։ Խոտը շատ մեծ ուժգնությամբ է այրվել, եւ կրակն իր մեջ է վերցրել 2 փրկարարներին։ Կարճ ժամանակում այդ բոցը մեկին սպանել է, մյուսին՝ այրվածքներ հասցրել։ Բոլորն ապշած են, նման բան չէր կարող լինել»,- NEWS.am5-ին փոխանցել է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը։

Հիշեցնենք, հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարներից մեկը մահացել է, Նա Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ, 22-ամյա Սամվել Դեվելյանն էր, մյուսը՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանը, այրվածքներ է ստացել ստորին վերջույթների, ձեռքի դաստակների եւ գլխի շրջանում։ Էդգար Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բազումի լեռնաշղթա, հրդեհ, Էդգար Գրիգորյան, Սամվել Դևելյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon