Խրախուսել աշխատանքն ու կրթությունը

Քաղաքական 06.05.2019   12:40   156

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 Խրախուսել աշխատանքն ու կրթությունը.այս նպատակին է ուղղված աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենսդրական նախագիծը: Այն արդեն մեկ շաբաթ դրված է շրջանառության մեջ, որի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, նույն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ուսանողներին աջակցելուց բացի, մեկ այլ խնդիր նույնպես լուծվում է: Եթե աշխատողները ցանկություն ունեն լրացուցիչ կրթություն ստանալ, ապա ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու հնարավորությունից օգտվելով՝ կարող են երկրորդ մասնագիտություն ստանալ»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Այս հնարավորությունը կկիրառվի բակալավրիատի, թե մագիստրատուրայի դեպքում, դեռ պարզ չէ, այժմ շահագրգիռ կողմերը ներկայացնում են իրենց առաջարկները: Մասնավորապես, որոշ փորձագետներ նշում են, որ բակալավրիատի դեպքում այս հնարավորությունը կիրառելը կարող է ազդել դասապրոցեսի հաճախելիության վրա: Այսինքն՝ ուսանողներն ավելի շատ ձգտեն աշխատել, քան դասերի հաճախել: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ ներկայում բոլոր առաջարկներն ու մտահոգությունները քննարկվում են:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սիսակ Գաբրիելյան, Լիլիթ Մակունց

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon