«The Economist»-ը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»

Մամուլ 19.12.2018   08:05   269

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

The Economist  բրիտանական հեղինակավոր պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը:

Հատկանշական է, որ պատվավոր տիտղոսին պարբերականն արժանացնում է ոչ թե ամենահարուստ, ամենաազդեցիկ կամ ամենահամեղ խոհանոցն ունեցող երկրներին ու ժողովուրդներին, այլ հաշվի է առնում անցնող տարվա ընթացքում տվյալ երկրի գրանցած առաջընթացը:

Ո՞ր երկիրն է անցած 12 ամիսների ընթացքում փոխվել դեպի լավը. այս անգամ հեղինակավոր լրատվամիջոցի կարծիքով դա հենց Հայաստանն է:

 Պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրած Հայաստանը պարբերականը բնորոշել է որպես մեծագույն զարգացում ապրած պետություն այս տարում: Հոդվածում ներկայացվել է ապրիլից մինչև դեկտեմբեր երկրում տիրող իրավիճակը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնութագրվել է որպես «խարիզմատիկ և մորուքավոր» նախկին լրագրող ու պատգամավոր, ում գլխավորած հեղափոխությունից հետո իր իսկ կուսակցությունը արտահերթ ընտրություններում ստացել է ձայների 70 տոկոսը: Հոդվածում նշվում է նաև, որ ո՛չ Ռուսաստանին և ո՛չ էլ Վլադիմիր Պուտինին չի թույլատրվել միջամտել: 

Ընդգծելով, որ հաղթողի անունը որոշելն իրենց համար բավականին բարդ ընտրություն է՝ The Economist-ը նկատում է, որ տարվա ընթացքում լավ աշխատանքը դեռևս չի երաշխավորում միանշանակ հաջողություն ապագայում:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, The Economist

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon