Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է

Պաշտոնական 21.05.2020   12:03   277

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը երեքշաբթի օրվանից ինքնամեկուսացված է։ Այս մասին հայտնել է նրա մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Նախարարությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է եղել, բացի այդ՝  ավտանգության նկատառումներից ելնելով նախարարն ու բոլորը, որ կարող են տնից իրենց ախատանքը կազմակերպել, ինքնամեկուսացվել ենք»,- ասել է նա՝ նշելով, որ նախարարը թեստ է հանձնել, այն բացասական է եղել։

Նախարարությունում կորոնավիրուս ունեցող անձանց թիվը, ըստ նախնական տվյալի, 3-ն է, վարակակիրներից մեկը անմիջական շփում է ունեցել նախարարի հետ։

Նշենք, որ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեռևս ինքնամեկուսացման մեջ է գտնվում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սուրեն Պապիկյան, կորոնավիրուս, Զարուհի Բաթոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon