«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Զախարովա. ԼՂ հարցը կարող է քննարկվել ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ

Զախարովա. ԼՂ հարցը կարող է քննարկվել ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել , որ Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում  կարող է քննարկվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

Պատասխանելով այն հարցին, թե շարունակվելու է արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով երկխոսությունը, որը վերջին շրջանում ակտիվացել է, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է.

 «Կարծում եմ, որ գերակայության սկզբունքով առանձնացված թեմաների հարցում պետք է խոսի կազմակերպությունը։ Իմ կողմից կասեմ, որ բոլոր թեմաները, որոնք կան ԵԱՀԿ օրակարգում, քննարկվելու են ինչպես բազմակողմ, այնպես էլ այլ ձևաչափերում»,-  նշել է Մարիա Զախարովան։