«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Զախարովան՝ ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների եւ ռազմագերիների փոխանակման մասին

Զախարովան՝ ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների եւ ռազմագերիների փոխանակման մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների եւ ռազմագերիների հետ կապված հարցին, ասել է.

«Չեմ կարծում, թե այժմ անհրաժեշտություն կա իմ կողմից լրացուցիչ քաղաքական մեկնաբանություններ տալու, քանի որ մենք իսկապես ունենք գործող մեխանիզմներ։ Եվ համանախագահները կարող են անհրաժեշտության դեպքում գործի դնել լրացուցիչ մեխանիզմները կողմերին աջակցություն ցուցաբերելու համար»։

Միևնույն ժամանակ, Զախարովան ավելացրել է, որ եթե համապատասխան կողմերն ունեն լրացուցիչ աջակցության անհրաժեշտություն, օրինակ՝ այդ նույն Ռուսաստանի կողմից այդ հարցով, ապա դա կարող է քննարկվել երկկողմ ձեւաչափով, դիվանագիտական խողովակներով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը մոտ 12.00-ին, ՊԲ զորամասերից մեկի պաշտպանական տեղամասերից մեկում, որը տեղակայված է զորքերի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավարեւելյան ուղղությունում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000 թվականին ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի ուշ, հղում կատարելով ԱՀ ռազմական գերատեսչությանը, տեղեկացրել են, որ զինծառայողն իրենց մոտ է։ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համոզված է, որ զինծառայողը ադրբեջանական կողմում է հայտնվել, քանի որ մոլորվել է տեղանքում։

Իսկ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը  հայտարարություն է տարածել և նշել է, որ Արայիկ Ղազարյանը ռազմագերի է: