«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին Ադրբեջանից արտաքսելու դեպքերը

ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին Ադրբեջանից արտաքսելու դեպքերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բաքվի օդանավակայանից ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներին արտաքսելու դեպքերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանից էթնիկ նկատառումներով Ռուսաստանի քաղաքացիների արտաքսումը այդ մարդկանց իրավունքների կոպիտ խախտում է:

«Ես այդ մասին մեծ քանակությամբ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում՝ սոցիալական ցանցերում: Տոնական օրերի ընթացքում նույնպես նման միջադեպ գրանցվել է, մենք նման միջադեպեր ֆիքսել ենք նաև նախկինում: Մենք պարբերաբար այդ հարցը դրել ենք Ադրբեջանի ղեկավարության առաջ, ասել ենք, որ նման դեպքերը, ցավոք, ավանդույթ են դառնում՝ սխալ և վատ ավանդույթ»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում հրապարակվել է մեծ նյութ, սակայն դա Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ նկատառումներով խտրական վերաբերմունքի առաջին դեպքը չէ: Զախարովան նշել է, որ անցած տարվա ընթացքում էթնիկ նկատառումներով Ադրբեջան այցելությունը մերժելու  նվազագույնը 16  դեպք է գրանցվել: Դրա հետ մեկտեղ ՌԴ քաղաքացիները ժամերով պահվել են օդանավակայանում, ինչից հետո բռնի արտաքսվել են, իսկ պաշտոնական պատճառ չի նշվել:

«Նշված փաստերը մեր կարծիքով համարվում են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում»,- ընդգծել է Զախարովան: