«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

«Զբաղվեք երիտասարդներին կրթություն ապահովելով ու նրանցից նացիոնալիստներ, ֆաշիստներ ու կոմսոմոլներ չծեփեք»

«Զբաղվեք երիտասարդներին կրթություն ապահովելով ու նրանցից նացիոնալիստներ, ֆաշիստներ ու կոմսոմոլներ չծեփեք»

Հարգելի Arayik Harutyunyan, մինչ մեզ թվում էր, թե մենք ձեզ պաշտպանում ենք հայրենասիրության դրոշի տակ թաքնված նացիոնալիստների, ֆաշիստական ու կոմունիստական բառապաշարով զինված ազգայնականների հարձակումներից՝ ձեր գլխավորությամբ ձեր նախարարության սենյակներում վերահրապարակման էր պատրաստվում ձեր քննադատների արժեհամակարգին համահունչ, տեղ-տեղ անգամ նրանց պատկերացումները գերազանցող մի նախագիծ։

Խոսքը 2017թ․ աշնանը կամ 2018-ի հունվար-փետրվարից շրջանառության մեջ դրված «Երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության մասին» նախագծի մասին է, որը ժամանակին քննադատվեց ու, որքան հասկացանք, հեղափոխությունից հետո կասեցվել էր։

Համաձայն կրկին հրապարակված այս նախագծի ձեր նախարարությունն իր առաջ խնդիր է դնում պահպանել հայկական գենոֆոնդը (կբացատրե՞ք, ի՞նչ է սա եւ ո՞նց ենք պահպանելու) տալ երիտասարդներին ռազմահայրենասիրական դաստիարակություն, քանի որ, ինչպես պարզվում է՝ «ժամանակակից գլոբալիզացման պայմաններում ազգային և պետական հիմնախնդիրների լուծումը անհնար է առանց ազգային ինքնությունը կրող, ազգային հոգևոր-մշակութային արժեքների պահպանման և զարգացման համար պատասխանատու երիտասարդ սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության պետական համակարգի և ծրագրի»։

Տեսա հրապարակված այս նախագիծը եւ ձեզ ուղղված մի քանի հարց առաջացավ․

  • Կլինի՞, որ զբաղվեք երիտասարդներին բազմակողմանի ու ժամանակակից կրթություն ապահովելով ու նրանցից նացիոնալիստներ, ֆաշիստներ ու կոմսոմոլներ չծեփեք։
  •  Կլինի՞ ազգային գենոֆոնդի պահպանմամբ զբաղվելու փոխարեն թույլ տաք մեր պատանուն ու մեր երիտասարդին աշխարհի ընթացքին համաքայլ ընթանալ, ինտեգրվել համաշխարհային զարգացումների մեջ, ապահովել այդ զարգացումներում ու այդ հոսքում իր/մեր ներկայությունը։
  • Կլինի՞, որ մի կողմ դնեք աշխարհի մասին սովետական պատկերացումը՝ համաձայն որի մենք լավն ենք, իսկ մեզանից դուրս գտնվող ողջ աշխարհը ոչ միայն վատն է, այլ մեզ ոչնչացնելու մոլուցքով է տարված եւ մենք դրանից պաշտպանվելու համար պետք է լինենք ռազմահայրենասեր, դիմադրենք ու դիմակայենք։
  • Եւ, վերջապես, կլինի՞, որ այն հեղափոխությունը, որ հաղթեց փողոցում, որ հաղթեց մեր գյուղերում ու մեր քաղաքներում, որ, հաղթեց ֆեյսբուքում, հաղթի նաեւ ձեր նախարարությունում ու մյուս նախարարություններում։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան