Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան․ՊՆ

Բանակ 15.03.2020   18:30   1308

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, հերքելով մամուլում տարածած տեղեկությունները։

«Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է:

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել»,- գրել է Ստեփանյանը։

Նա հորդորեց լրագրողներին նյութը վերնագրելիս բարեխիղճ լինել և նշել, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում:

«Տվյալ դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ, այսօրվա դրությամբ, ամբողջ աշխարհում կա իրենց ենթակայության ներքո ծառայող կորոնավիրուսով վարակված 10 զինվորական»,- նշել է Ստեփանյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, կորոնավիրուս, Շուշան Ստեփանյան, ՀՀ ՊՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon