Զինվորական կենսաթոշակ նշանակելիս 45 տարեկանից հետո զինծառայության անցած անձանց ստաժը կհաշվարկվի

Պաշտոնական 24.02.2020   13:01   406

Մի շարք նախկին զինծառայողներ խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը զինվորական կենսաթոշակ ստանալու հարցու, հայտնում են  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Դիմումով քաղաքացիները տեղեկացրել են, որ տարիներ շարունակ զինված ուժերից արձակվելուց հետո Պաշտպանության նախարարությունը մերժել է զինվորական կենսաթոշակի նշանակումը՝ պատճառաբանելով, որ զինվորական ծառայության անցնելիս իրենց սահմանային 45 տարեկանը լրացած է եղել:

Բարձրացված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել Պաշտպանության նախարարություն:

Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը հաշվի առնելով, Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել  սահմանային տարիքը լրանալուց հետո փաստացի զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածը ևս օրացուցային հաշվարկով հաշվառել զինծառայողին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում:

Արդյունքում, զինծառայողների բարձրացրած համակարգային խնդիրը Պաշտպանի աջակցությամբ լուծում է ստացել: Ավելին, Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ զինվորական կենսաթոշակ են ստացել նաև նմանատիպ հարցով նախկինում մերժում ստացած քաղաքացիները:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դատախազություն, բանակ, ՄԻՊ, ՀՀ ՊՆ, զինվորական կենսաթոշակ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon