Զննելու են նաև վարորդներին

Պաշտոնական 18.03.2020   10:30   335

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով հանձնարարվել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։

Անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ:

Կապահովի նաև հանրային  տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով:

Մինչ այդ մեկ այլ ցուցումով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի  մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ կձեռնարկվեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները.

  • աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով,
  • տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը,
  • անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, Տիգրան Ավինյան, պարետ, կորոնավիրուս, արտակարգ դրություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon