Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Ժնևում

Հայաստան 29.01.2020   13:05   110

Այսօր՝ ունվարի 29-ին և վաղը՝ հունվարի 30-ին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի», - հավելել է Նաղդալյանը։

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախորդ անգամ հանդիպել էին Բրատիսլավայում դեկտեմբերի 5-ին: Մնացականյանը և Մամեդյարովը քննարկել էին հրադադարի ամրապնդման, վստահության միջոցառումների հարցերը:

Թարմացված

«ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ», տեղեկացնում է  Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ժնև, ԼՂ, Էլմար Մամեդյարով, ԵԱՀԿ ՄԽ, Ադրբեջանի ԱԳՆ, ՀՀ ԱԳՆ, Զոհրաբ Մնացականյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon