«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Զոհված զինծառայողների ծնողների անժամկետ նստացույցը կառավարության մոտ շարունակվում է

Զոհված զինծառայողների ծնողների անժամկետ նստացույցը կառավարության մոտ շարունակվում է

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի աջակիցները, զոհված զինծառայողների ծնողներն կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա՝ անժամկետ նստացույց են անցկացնում, պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

Հիշեցնենք՝ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանություն հաղորդում է ներկայացվել, որը  փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Մայիսի 20–ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը` Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մերժել է Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող բողոքը, և նա 1 ամսով կալանավորվեց։

Որդեկորույս մայրը մեղքը չի ընդունում, նրա փաստաբանները հայտարարեցին, որ կալանքի որոշումը կբողոքարկեն։

«Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը», հայտարարել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի: Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նրանք են, որ իրենց լկտի ու անհեռատես արարքներով ավելի ևս բորբոքում են այդ լարվածությունը: Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում», նշում է ՀՀ Առաջին նախագահը: