«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկը ներկայացել է ոստիկանություն

Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկը ներկայացել է ոստիկանություն

Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը ներկայացել է ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին, հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Նա ներկայացվել է նախաքննությանը»,- ասացին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված դեպքի առթիվ հարուցված քրեական գործն  ուղարկվել է Քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու:

Քրեական գործը հարուցվել է ՔՕ 258֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Ըստ Shamshyan.com–ի՝ ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցները հունվարի 8-ին հայտնաբերել են հունվարի 8–ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին ու քաշքշուկ հրահրողներին: Արդեն կեսգիշերին իրավապահ մարմինները բացատրական աշխատանքների շնորհիվ նշված արարքի համար կասկածվող Եղվարդի բնակիչ 40-ամյա Գոռ Հ.-ն ինքնակամ ներկայացել է Ռազմական Ոստիկանություն, իսկ նրա համաքաղաքացի 23-ամյա Մերուժան Ո.-ն ներկայումս գտնվում է փախուստի մեջ։

Հիշեցնենք,տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք կանգնեցրել զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, ոտքերով հարվածել ավտոբուսի դռներին, հայհոյանքներ հնչեցրել, ինչից հետո քաշքշուկ է սկսվել: