«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

Ազգային ժողովում շարունակվում է  անցումային արդարադատության վերաբերյալ լսումները:

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի մոտ, մեղադրյան Ռոբերտ Քոչարյանի  ազատ արձակվելուց հետո տպավորություն է ստեղծվել, որ անցումային արդարադատության փոխարեն ունենալու ենք անցողիկ արդարադատություն:

Լևոն Զուրաբյանը կարծում է, որ հակամարտություն կա պետության և հասարակության միջև, պատճառը տարիներ շարունակ պետության կողմից մարդկանց իրավունքների ոտնահարումն է  եղել:   

«Անցումային արդարադատության նպատակը  պիտի լինի այդ հակամարտության հաղթահարումը: Երբ որ մենք ասում ենք՝ հաշտեցում, ես համաձայն չեմ, որ այդ հաշտեցումը պետք է լինի գիշատիչների հետ: Հաշտեցումը պիտի լինի քաղաքացու և պետության միջև: Այսօր մենք ունենք զինադադար, որը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը այսօրվա իշխանությանը դեռ վստահում է և ակնկալիք ունի, որ իշխանությունը նրան  կտանի պետության հետ հաշտեցման ուղով»,- վստահեցրեց Լևոն Զուրաբյանը և հավելեց.

«Մարտի 1-ի զոհերի ծնողները և հասարակությունը երբեք չի հաշտվի  այս պետության հետ, եթե Ռոբերտ Քոչարյանը և իր հանցակիցները չկրեն արժանի պատիժ»:

Տեսանյութը՝ a1plus.am-ի