«Զվարթնոց»-ում քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց նկատմամբ

Պաշտոնական 11.03.2020   19:00   272

Այսօրվանից «Զվարթնոց» օդանավակայանում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց նկատմամբ՝ ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ փոխվարչապետը օդանավակայանում երեկվա շրջայցի ընթացքում կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն ու նշել, որ հետայսու բոլոր ուղևորների համար, անկախ նրանից` ժամանել են ռիսկային գոտու երկրից, թե ոչ, պետք է լրացվեն հասցեական քարտեր, որոնցում ներառվելու է նաև վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը:

Այն անձիք, ովքեր օդանավում արդեն իսկ լրացրել են հասցեական քարտերը, ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետի մասնագետների կողմից համապատասխան ընթացակարգով անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, իսկ նրանք ովքեր չեն լրացրել՝ վերընշված ընթացակարգն անցնելուց հետո ևս լրացնում են հասցեական քարտերը։

Յուրաքանչյուր չվերթից հետո լրացված բոլորը քարտերը հանձնվում է ԱԱՏՄ անձնակազմին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, ԱԱՏՄ, «Զվարթնոց» օդանավակայան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon