ԱԳՆ. «Կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ»

Հայաստան 12.11.2019   19:00   109

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլում կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ, այս մասին «Ազատությանը» այսօր հայտնեց Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Ազատությունը» հարց էր ուղղել Նաղդալյանին այն մասին, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել, և արդյոք ի՞նչ է փոխվել: Ադրբեջանի արտգործնախարարը նշել է նաև քննարկվող փաստաթղթերի մասին: Հարցրել է՝ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը:

«Չէի ցանկանա մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների: Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ», - պատասխանեց Նաղդալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ երեկ կայացած բանակցություններից հետո Սերգեյ Լավրովը  հայտարարեց՝ բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովորդի համաձայնության որնէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել, Հայաստանը պարզապես այն չի ստորագրի:

Լավրովի երևանյան հայտարարությունից կարճ ժամանակ անց՝ նույն օրը, ղարաբաղյան բանակցությունների մասին խոսեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն այն ավելի շատ խոսքերի մակարդակում է: Մենք կցանկանայինք քննարկել կոնկրետ հարցեր:

Կողմերը պայմանավորվածություն ունեն կոնկրետ բանակցություններ անցնելու մասին: Հույս ունեմ, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում (Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը-խմբ.) մենք կհստակեցնենք այդ հարցը: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ պատրա՞ստ է Հայաստանը ըստ էության բանակցել, թե՞ ոչ: Քանզի փաստաթղթերն արդեն սեղանին են», - ադրբեջանական Report լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Մամեդյարովը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Աննա Նաղդալյան, ԱԳՆ, Սերգեյ Լավրով, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon