«Եթե «Այո»-ն չհաղթի մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ»

Քաղաքական 06.03.2020   18:15   2170

«Իրավիճակը շատ լուրջ է, խաղադրույքը, որը դրված է այս հանրաքվեի արդյունքի իմաստով, շատ մեծ է, ըստ էության հեղափոխության ճակատագիրն է դրված և նման անփույթ վերաբերմունքը անթույլատրելի է, և մենք կոչ ենք անում սթափվել»,- այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Զրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի տեսանյութում

Հայ ազգային կոնգրեսն այսօր  հայտարարություն է տարածել ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ, որով կոչ է անում «Այո»-ի շտաբին, հասարակության մտահոգությունները փարատելու նպատակով, շտապ միջոցներ ձեռնարկել կազմակերպական բացթողումները շտկելու ուղղությամբ, հատուկ ուշադրության տակ պահելով տարածքային շտաբների գործունեությունը։

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Զուրաբյան, ՏԸՀ, հանրաքվե, ՀԱԿ, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon