«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ առանձին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ միջնորդների հետ։

Հանդիպումներից առայժմ մանրամասներ չեն հաղորդում։