«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Ով է «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակողը (լուսանկարներ)

Ով է «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակողը (լուսանկարներ)

Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:  Այս մասին հայտնում է ՔԿ -ի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Ըստ hraparak.am-ի՝ կրակոց արձակողը Արթուր Թորոսյան անուն-ազգանունով անձն է։

«Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․Քոչարյանը կլինի ազատության մեջ։ Նրա ընկերների ցանկում է նաև Քոչարյանի աջակիցներից տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը։ Ինքն էլ հետևում է Արմեն Աշոտյանի, Արթուր Դանիելյանի, Նաիրա Զոհրաբյանի էջերին, հավանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի էջերը»,- գրում է կայքը։