Տարածաշրջանում պատերազմի հավանականությունը մեծանում է

Տարածաշրջան 03.01.2020   12:30   270

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ-ը հավելյալ 750 հոգանոց զորախումբ ուղարկեց Բաղդադ ԱՄՆ դեսպանության անվտանգությունն ապահովելու նպատակով։ ԱՄՆ մեղադրում է Իրանին Բաղդադում ԱՄՆ դեսպանության վրա հարձակման մեջ։ Վաշինգտոնի-Թեհրանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ

Իրավիճակը Բաղդադոմ ԱՄՆ-ի դեսպանության շուրջ որոշակիորեն հանդարտվել է, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հավելյալ հատուկ ջոկատային ուժեր ուղարկեց Բաղդադ: Իրանամետ զորամիավորումների ղեկավարները կարգադրեցին իրենց աջակիցներին հեռանալ դեսապնության շրջակայքից:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Վաշինգտոնը մի շարք հրթիռային հարվածներ հասցրեց իրանամետ Հեզբոլահ խմբավորման դիրքերին ի պատասխան ամերիկյան կառավարության համար աշխատող պայմանագրային աշխատակցի սպանության: Դրան հաջորդեց իրանամետ խմբավորման աջակիցների բողոքի ցույցն ու հարձակումը ԱՄՆ-ի դեսպանության վրա: Տեղի անվտանգության ուժերը ստիպված եղան կիրառել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ ցուցարարների դեմ:

Պենտագոնը հավելյալ 750 հոգանոց զորախումբ ուղարկեց Բաղդադ դեսպանության անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ նախագահ Թրամփը խոսեց Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ ամերկացի ծառայողների ու աշխատակիցների անվտանգությունը Իրաքում ապահովելու հարցի շուրջ:

Դեսպանության վրա հարձակումն ընդգծում է այս պահին Վաշինգտոնի ու Թեհրանի միջև հարաբերությունների գերլարված բնույթը: Նախագահ Թրամփը հարձակման մեջ մեղադրել է պաշտոնական Թեհրանին: Նախագահը սակայն ավելի ուշ ընդգծել է, որ ինքը խաղաղության կողմնակից է և կարծում է, որ Իրանը ևս չի ցանկանում պատերազմ:

Իր հերթին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենին արձագանքել է նախագահ Թրամփի մեղադրանքներին՝ ընդգծելով, որ դեսպանության վրա հարձակումը որևէ առնչություն չունի Իրանի հետ:

Փորձագետները մտահոգություն են հայտնում ստեղծված իրադրության վերաբերյալ՝ նշելով, որ այս զարգացումներն էլ ավելի է մեծացնում լայնածավալ պատերազմի հավանականությունը: Նրանց կարծիքով հարձակման հիմնական նպատակն է ԱՄՆ դուրս մղումը Իրաքից: Նրանք կանխատեսում են որոշակի ռազմական գործողություններ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում Հեզբոլահ խմբավորման դիրքերի դեմ, գրում է Ամերիկայի ձայնը:

Նշենք, որ ԱՄՆ զինվորականներն Իրաքում սպանել են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի Կուդս էլիտար ուժերի հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանին:

Պենտագոնն այս առթիվ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գործողությունն իրականացվել է նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան հարձակումը որակել է միջազգային ահաբեկչության գործողություն:

«ԱՄՆ-ն կրում է սեփական արկածախնդրության ողջ պատասխանատվությունը», – Թվիթերում նշել է Իրանի ԱԳ նախարարը: Նրա խոսքով, գեներալ Սոլեյմանիի թիրախավորումը և սպանությունը ծայրահեղ վտանգավոր ու անմիտ էսկալացիա է:

ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Բաղդադի դիվանագիտական թաղամասի զարգացումներին 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, Քասեմ Սուլեյմանի, ԱՄՆ, Իրաք, Սիրիա, Իրան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon